63721 դիտում
12:08 20-06-2023
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ հացատանը մոնտաժման աշխատանքներ կատարելիս՝ տղամարդը էլեկտրահարվել և տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, և հայտնել են, որ կանչով մեկնել են Ծովինար գյուղի տներից մեկը, որտեղ հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված հացատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 60-ամյա Խաչիկ Թ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Խաչիկ Թ․-ն մոնտաժման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+