62045 դիտում
12:40 09-06-2021
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 70-ամյա տղամարդը էլեկտրական աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բուդաղյան 3 հասցեում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շահեն Շիրինյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի բակում տեղադրված 4868 հոսանքի էլեկտրաենթակայանի դիմաց հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 70-ամյա Մայիս Պետրոսյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պետրոսյանը մահացել է էլեկտրահարման հետևանքով։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբն ահազանգից կարճ ժամանակ անց օպերատիվորեն են ժամանել, սակայն նա արդեն մահացել էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+