211652_close_icon

Ուկրաինան բանակցում է իր տարածքում արևմտյան սպառազինություն արտադրություն հիմնադրելու հարցի շուրջ

views-count835 դիտում article-date 17:57 20-06-2023
«Ուկրաինան բանակցություններ է վարում արևմտյան պետությունների հետ՝ իր տարածքում սպառազինության արտադրության հիմնադրման մասին»,- Reuters-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության փոխնախարար Սերգեյ Բոևը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ բանակցությունները բավական մանրակրկիտ բնույթ են կրում, և դրանց արդյունքում արդեն մի քանի ամսից կարող են պայմանագրեր կնքվել։

Reuters-ի տեղեկություններով՝ քննարկումների օրակարգում է նաև Ուկրաինայի տարածքում անօդաչու թռչող սարքերի արտադրություն հիմնելու հարցը։

Նմանատիպ նյութեր