211652_close_icon
views-count814 դիտում article-date 12:36 12-02-2024

Մոսկվան և Բաքուն բանակցում են խաղաղապահների հարցի շուրջ. Բաքվում ՌԴ դեսպան

«Հակաահաբեկչական գործողության» (2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի վրա-խմբ.) ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

Դիվանագետը շեշտել է, որ խաղաղապահների թեման շատ կարևոր է: Նա հիշեցրել է, որ նախկինում Արցախում, տարբեր գնահատականներով, բնակվում էր 110–120 հազար հայ:

«Խաղաղապահներն արդյունավետ իրականացրել են իրենց գործառույթները՝ մի կողմից պաշտպանելով «Ադրբեջանի այս տարածքը» (չակերտները՝ Tert.am, օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.), մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ գտնվեին ռուս խաղաղապահներ՝ ապահովելու նրանց անվտանգությունը։ Մեր խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ. զորակազմի մնալու ժամկետը լրանում է 2025 թվականին», -եզրափակել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր