211652_close_icon
views-count1141 դիտում article-date 10:51 21-06-2023

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը

Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր