1162 դիտում
18:24 21-06-2023
Վերին Լարսի անցակետում ՀՀ-ից ժամանած բեռնատարները գրանցումն անցնում են առաջնահերթության սկզբունքով
Վերին Լարսի անցակետում Հայաստանից բեռնատարները գրանցումն անցնում են առաջնահերթության սկզբունքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։
Ավելի վաղ ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը դրական է գնահատել Վերին Լարսի մաքսային անցակետի արդիականացումը, որն ընդլայնվել է մինչև 39 գոտի։ Նա նշել է, որ «խցանումներ չկան, ճամփեզրերն ազատ են, մաքսակետն աշխատում է»։
Ծառայության տվյալներով՝ բեռները հիմնականում գալիս են Հայաստանից․ գրեթե կեսը՝ 48 %։
«Բեռնատարները, որոնք մեզ մոտ գալիս են Հայաստանից, առաջին հերթին ենք զննում»,-ասել է Ցեգոևը՝ նշելով, որ անցակետի հարավային հատվածում հայկական բեռնատարների համար նախատեսված է ևս 100 տեղ, որտեղ հնարավոր է նաև մաքսային ամբողջական գործողություն իրականացնել։

Նմանատիպ նյութեր
1408 դիտում
16:11 11-02-2023
Թուրքական բեռնատարները Վերին Լարսի անցակետը կհատեն առանց հերթի
5844 դիտում
16:00 11-08-2014
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը` Վերին Լարսի անցակետում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին
Այս բաժնից
763 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1105 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը