1729 դիտում
09:31 22-06-2023
«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ով է թեկնածուն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երկարատեւ քննարկումներից հետո որոշել է մասնակցել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է. որոշում են՝ ինչ ձեւաչափով մասնակցեն, ում թեկնածությունն առաջադրեն։ Նրանք փորձում են գտնել մի թեկնածուի, ում շուրջ հնարավոր կլինի լայն կոնսոլիդացիա ապահովել եւ գնալ քաղաքական, այլ ոչ քաղաքային ընտրության: Փաստ է, որ այս պահին դեռ թեկնածու չեն գտել, փնտրտուքների մեջ են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով. «Թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու, կամ թեկնածուն ով է լինելու, որոշում չկա. քննարկումները սրանց շուրջ դեռ շարունակվում են»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1174 դիտում
09:09 04-05-2023
«Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չունի. կմասնակցե՞ն ավագանու ընտրություններին «Ժողովուրդ»
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ