211652_close_icon
views-count1102 դիտում article-date 12:07 22-06-2023

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամները և մյուս ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին երեկ կյանքից հեռացած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:

«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և, ի վերջո, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային Միության ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել, ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր է. ես խնդրում եմ 1 րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր