211652_close_icon
views-count1042 դիտում article-date 11:31 26-06-2023

Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ ևս կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նիստի սկզբում ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մահացել է հունիսի 21-ին սրտամկանի ինֆարկտից:

Նմանատիպ նյութեր