1261 դիտում
15:37 22-06-2023
Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը. Սեմ Բրոունբեք
Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը Կոնգրեսում լսումների ժամանակ առաջարկել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտ, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:
Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Արցախում ապրող հայերի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի աճին:
«120 000 քրիստոնյաներ խեղդվում են, շրջափակվում Ադրբեջանի կողմից: Դա հակասում է խաղաղության համաձայնագրին, հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, սակայն տեղի է ունենում», - ասել է Բրաունբեքը՝ հավելելով, որ այս ամենին աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Դեսպան Բրաունբեքն առաջարկել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտ, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները։ Նա նաև կոչ է արել, որ Արցախ այցելի Կոնգրեսի պատվիրակությունը: Բրաունբեքը, որ վերջերս է վերադարձել դեպի Հայաստան Philos Project-ի գլխավորած փաստահավաք առաքելությունից, հայտնել է, որ անցյալ շաբաթ իր և իր պատվիրակության մուտքն Արցախ արգելվել է։
«Քանի դեռ Ադրբեջանը չի վերացնել այդ շրջափակումը, նախագահի, վարչակազմի կողմից պետք է կիրառվեն 907-րդ լրացմամբ նախատեսված պատժամիջոցները, և դա պետք է տեղի ունենա հիմա, եթե նրանք չվերացնեն այս շրջափակումը», - շեշտել է նա:
«Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002 թվականին Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

Նմանատիպ նյութեր
4161 դիտում
11:33 02-03-2021
Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Նավալնիի գործի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»
1735 դիտում
09:27 30-04-2021
Կշրջանցի՞, արդյոք, ԱՄՆ-ը 907-րդ բանաձևը․ «Հայաստանի Հանրապետություն»
6538 դիտում
22:39 02-05-2014
Գյումրեցիները կատակում էին. եթե քաղաքապետը թերությունը չվերացնի, մնում է նրան «շողուլի» բերել . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
664 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
565 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
679 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ