1210 դիտում
17:23 22-06-2023
ԱՄՆ ափամերձ պահպանության նավը հատել է Թայվանի նեղուցը Բլինքենի Չինաստան այցն ավարտելու հաջորդ օրը
ԱՄՆ ափամերձ պահպանության նավը հատել է Թայվանի նեղուցը Բլինքենի Չինաստան այցն ավարտելու հաջորդ օրը, այցի ընթացքում նա հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, տեղեկացրել է The Associated Press-ը։
«ԱՄՆ ափամերձ պահպանության «Stratton» նավը հունիսի 20-ին սովորական տարանցում է իրականացրել Թայվանի նեղուցով, որտեղ, միջազգային իրավունքին համապատասխան, կիրառվում են նավագնացության ազատություններ եւ թռիչքներ բաց ծովում,- նշվել է ԱՄՆ ՌԾՈւ 7-րդ նավատորմիկի հայտարարությունում։- Նավը տարանցմամբ անցել է նեղուցի միջանցքով, որը գտնվում է ցանկացած մերձծովյա պետության տարածքային ծովի սահմաններից դուրս»։
«Stratton»-ի անցումը Թայվանի նեղուցով վկայում է Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատ եւ բաց Հնդկա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանին։ Միացյալ Նահանգների Զինված ուժերը թռչում, լողում են եւ գործում ամենուրեք, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը»,- նշվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարությունում։
Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավը անցել է նեղուցով հարավից հյուսիս, եւ որ զինվորականները շրջակա ջրերի եւ օդային տարածքի մոնիթորինգ են իրականացրել եւ եկել եզրակացության, որ իրավիճակը «նորմալ է»։
Չինաստանի ափամերձ պահպանությունը «Stratton»-ի անցումը Թայվանի նեղուցով անվանել է «հրապարակային աղմկարարություն» եւ հայտարարել, որ չինական ափամերձ պահպանության նավերը հետեւել են նավին նավարկության ողջ ընթացքում։

Նմանատիպ նյութեր
1581 դիտում
11:43 07-11-2015
66 տարի անց կհանդիպեն Թայվանի և Չինաստանի առաջնորդները. Թայվանի բնակիչները դեմ են
748 դիտում
13:30 19-06-2023
Բլինքենի այցը դրական ներդրում կունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունացման գործում․ Սի Ծինփին
1027 դիտում
22:02 03-01-2025
Չինաստան այցը հանրապետության ապագան է․ Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան
Այս բաժնից
823 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում
1117 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում