211652_close_icon
views-count1285 դիտում article-date 20:12 22-06-2023

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց է կատարել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

Հունիսի 22-ին, ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց է կատարել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Այցի շրջանակներում տնօրենի տեղակալը, մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Գ․ Գալստյանի ուղեկցությամբ, եղավ Ճամբարակի, Մարտունու և Վարդենիսի հրեշեջ-փրկարարական ջոկատներում։

Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատում Ե․ Կարապետյանը հետևեց հերթափոխերի ընդունման-հանձնման գործընթացին, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքի-տեխնիկայի վիճակին, աշխատանքային խնդիրներին, ստուգեց անձնակազմի փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը։ Տվեց մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքների հետ կապված։

Մարտունու և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, ստուգեց տեխնիկական հագեցվածությունը, զրուցեց անձնակազմի հետ։

Մարզային փրկարարական վարչության պետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին ներկայացրեց մարզում առկա նոր վերանորոգված շարժական տնակը, որն արդեն լիովին պատրաստ է ամառային և ձմեռային պայմաններում հերթապահող անձնակազմի ծառայությունը պատշաճ և հարմարավետ կազմակերպելու համար։

Այցի ավարտին Ե․ Կարապետյանն անձնակազմին կրկին անգամ հորդորեց բարձր պատասխանատվությամբ մոտենալ առաջիկայում սպասվելիք կամավոր ատեստավորմանը, միաժամանակ՝ լավ պատրաստվել հուլիսին տեղի ունենալիք որակավորման գործընթացներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր