211652_close_icon
views-count16100 դիտում article-date 20:49 19-11-2024

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանին ՀՀ ճանապարհներին առկա իրավիճակն են ներկայացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ աշխատանքային խորհրդակցություն: 

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա ձմռան ամիսներին հանրապետությունում ճանապարհները պահել առավել անվտանգ և անցանելի՝ ապահովելով քաղաքացիների անխոչընդոտ երթևեկությունն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը: 

Հանդիպմանը մասնակցում էին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, ՓԾ մարզային վարչությունների պետեր, ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև միջպետական ու հանրապետական ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներ:

ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ պետք է մոբիլիզացվի երկու գերատեսչությունների ներուժը, որպեսզի եղանակային վատ պայմանների հետևանքով առաջացած խնդիրներից խուսափելու համար արվի առավելագույնը:

Հանրապետության ճանապարհներին առկա իրավիճակն են ներկայացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: 

Համատեղ քննարկման արդյունքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր