994 դիտում
22:08 22-06-2023
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նրա տեղակալները հանդիպել են ԱՄՆ Կանզասի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի գլխավորած պատվիրակությանը։
«Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
Վահե Ղազարյանը կարևորեց ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունը:
Նա հանգամանորեն ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները։ Լորա Քելին բարձր գնահատեց արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, ողջունեց իրականացվող բարեփոխումները և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց։
Կողմերը քննարկեցին թմրաշրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության աշխատանքները։ Անդրադարձ եղավ նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքներին:
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրեց ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ աղետների ռիսկերի կառավարման թեմային:
Խոսեց աղետների վաղ ազդարարման, արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և, ընդհանուր առմամբ, աղետների ռիսկի ողջ ցիկլի կառավարման խնդիրներից: Նշեց նաև, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել USAID-ի հետ, ինչի արդյունքում նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն:
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել և ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
20:11 15-10-2024
Մակունցը Կանզասի նահանգապետի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկել
1422 դիտում
18:12 24-08-2022
Փաշինյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
1820 դիտում
14:27 03-05-2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությանը
Այս բաժնից
1576 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա