931 դիտում
12:15 23-06-2023
Բայդենն ու Մոդին համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել, որում երկու առաջնորդներն էլ իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի հակամարտության առնչությամբ և խոստացել շարունակել մարդասիրական օգնությունը։
«Մեր համագործակցությունը կծառայի գլոբալ բարօրությանը, քանի որ մենք աշխատում ենք մի շարք բազմակողմ և տարածաշրջանային խմբերի, մասնավորապես՝ Քառյակի միջոցով՝ կառուցելու ազատ, բաց, ներառական և ճկուն հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջան», - ասվում է Բայդենի եւ Մոդիի Սպիտակ տանը կայացած երկկողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ:
Երկու առաջնորդները նաև «հայտնել են իրենց խորը մտահոգությունը ուկրաինական հակամարտության և իրենց վիշտը դրա սարսափելի ու ողբերգական մարդասիրական հետևանքների կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ: «Երկու երկրները նաև պարտավորվել են շարունակական մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինայի ժողովրդին։
Նրանք կոչ են արել հարգել միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Երկու երկրներն էլ համակարծիք են եղել Ուկրաինայի հետկոնֆլիկտային վերականգնման կարևորության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ, որքան էլ տարօրինակ է, չի հիշատակվում Ռուսաստանը կամ նրա դերը հակամարտությունում: Փոխարենը, երկու առաջնորդները գրել են, որ երկու երկրներն էլ «վերահաստատում են, որ միջազգային կարգը պետք է հարգվի», հաղորդում է CNN-ը։

Նմանատիպ նյութեր
3793 դիտում
14:46 16-08-2021
ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ
895 դիտում
10:57 02-12-2022
Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր. Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը
Այս բաժնից
799 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել
1516 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա