211652_close_icon
views-count907 դիտում article-date 20:40 23-06-2023

Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում:

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր