1276 դիտում
21:36 24-06-2023
Ախուրյանում իշխանափոխություն է սպասվում․ Կարեն Սարուխանյանը հրապարակել է ՔՊ-ի թեկնածուի անունը. Aravot.am
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու 9 անդամներ նախաձեռնել են գործող համայնքապետ, դաշնակցական Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու գործընթացը։
Ավագանու այդ անդամները նրա թիմակիցներն են․ նրանք ներկայացնում են «Ախուրյան» և «Հաղթանակ» միավորված դաշինքները։ Ավագանու անդամները որպես թեկնածու առաջադրում են համայնքապետի տեղակալ, «Հաղթանակ» դաշինքը գլխավորող դաշնակցական Կարեն Արշակյանի թեկնածությունը։
Սա շատերի կողմից որակվում է որպես շոու, որը, հնարավոր է, կազմակերպել է հենց Արծրուն Իգիթյանը՝ իր իշխանությունը մեկ տարով անձեռնմխելի դարձնելու, ՔՊ-ի՝ Ախուրյանում իշխանությանը տեր կանգնելու հավակնություններից ապահովագրելու համար։
Բանն այն է, որ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ այդ հարցը քննարկելուց հետո առնվազն մեկ տարի հետո միայն կարող են անվստահություն հայտնել համայնքապետին։
Aravot.am-ը տեղեկացրել էր սակայն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, օգտվելով այս ամենից, մտադիր է իր թեկնածուին առաջադրելու․ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետը նրանց այդ հնարավորությունը տալիս է։
«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանն է, որը ավագանու ՔՊ անդամ է։
Այս տեղեկությունը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հաստատեց Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
10155 դիտում
12:36 19-03-2023
Գերլարված իրավիճակ Ախուրյանում․ ավագանու անդամին բռնել տալով՝ փորձել են իշխանափոխություն անե՞լ․ «Առավոտ»
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»