211652_close_icon
views-count5543 դիտում article-date 16:58 23-05-2021

«Պատգամավոր Կարեն Սարուխանյանը միջամտում է իր մերձավոր ազգականների մասնակցությամբ քրգործին»․ ահազանգում է փաստաբանը. Aravot.am

Aravot.am-ին է դիմել գյումրեցի փաստաբան Արամայիս Հայրապետյանը՝ դժգոհելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, չարաշահելով իր դիրքը, միջամտում է իր պաշտպանյալի՝ Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանի դեմ հարուցված քրեական գործին։

Իսկ քրգործը, ըստ փաստաբանի, ստանդարտ չէ․ այս գործով սերտորեն անցնում են պատգամավոր Սարուխանյանի հարազատները՝ հանգուցյալ տատը՝ Սեդա Փահլևանյանը, քեռին՝ Մանվել Խոջումյանը, որը նախկինում եղել է այս նույն դպրոցի տնօրենը, այնուհետ՝ դաստիարակչական գծով փոխտնօրենը։

Այժմ պաշտոնից ազատված է։ Արամայիս Հայրապետյանի ներկայացնելով, տնօրեն Լուսինե Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր հափշտակել է Կարեն Սարուխանյանի տատիկի՝ Սեդա Փահլևանյանի աշխատավարձը։

Տնօրենին առաջադրված մեղադրանքում նշվում է, որ Սեդա Փահլևանյանը գրանցված է եղել Բյուրակնի միջնակարգ դպրոցում՝ որպես բակապահ, սակայն չի իմացել, որ աշխատող է, գրանցումը եղել է ձևական, աշխատանքի չի հաճախել, իսկ նախատեսված աշխատավարձը տնօրեն Լուսինե Մելիքյանը վատնման միջոցով հափշտակել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր