55988 դիտում
21:41 24-06-2023
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Հաղարծինում բախվել են BMW X5-ը ու «Jeep Grand Cherokee»-ին․ կա 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ոսկանյանի վարած BMW X5 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սմբատ Մատինյանի վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում կատարել հերթապահություն։
Բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+