775 դիտում
11:33 25-06-2023
Տոկաևն անվտանգության ուժերին հորդորել է պատրաստ լինել Ղազախստանում ցանկացած «ճգնաժամային սպառնալիքի»՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ՌԴ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. նախօրեին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փորձել է զինված ապստամբություն կազմակերպել: Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նիստին մասնակցել են Ղազախստանի առանցքային ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Պետության ղեկավարը լսել է վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի, պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարների զեկույցները Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակի հետ կապված հանձնարարականների կատարման միջոցառումների մասին։ Այդ մասին ասվում է Տոկաևի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ղազախստանի նախագահը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, հարևան երկրի «ներքին գործն է»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Աստանան ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ Ռուսաստանը «Ղազախստանի ռազմավարական գործընկերն է»։
Տոկաևը Ղազախստանի անվտանգության ուժերին հորդորել է պատրաստ լինել Ղազախստանում ցանկացած «ճգնաժամային իրավիճակների սպառնալիքի»՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Նմանատիպ նյութեր
1888 դիտում
13:44 05-06-2022
Տոկաևն ու Նազարբաևը քվեարկել են Ղազախստանում կայացող հանրաքվեում
5780 դիտում
22:29 19-06-2021
Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան
Այս բաժնից
1300 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1273 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
934 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել