108923 դիտում
16:12 25-06-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետը փրկեց Կիևյան կամրջից իրեն ցած նետող տղամարդու կյանքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարներն ու պարեկները այդ տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ միջոցի, սակայն ապարդյուն։
Դեպքի վայր ժամանեցին Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Բաժնի պետ Կ․ Բունիաթյանը մոտ 20 րոպե զրուցեց նրա հետ և համոզում էր, որպեսզի չդիմի այդ քայլին։ Իվերջո Կ․ Բունիաթյանին հաջողվեց համոզել։ Եվ ոստիկանների օգնությամբ նրան վտանգավոր եզրագծից տեղափոխեցին անվտանգ վայր, ապա ավտոմեքենայով նրան տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ պարզվում է նրա ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+