211652_close_icon
views-count769 դիտում article-date 13:35 26-06-2023

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ վաղը կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել։

«Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, այդ փոփոխություններում մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ Ադրբեջանը։  Ես լիահույս եմ, որ այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ այդուհանդերձ, բանակցություններն այլընտրանք չունեն:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Նմանատիպ նյութեր