211652_close_icon
views-count916 դիտում article-date 11:36 27-06-2023

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը երեկ այցելել է Ջերմուկում գտնվող Եվրոպական դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոն

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը երեկ այցելել են Ջերմուկում գտնվող Եվրոպական դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոն։

Այն բանից հետո, երբ եվրոպացի դիտորդները ներկայացրել են ներկա իրավիճակը, պատվիրակությունը միացել է Երասխում պարեկությանը՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգում:

Նմանատիպ նյութեր