211652_close_icon
views-count17317 դիտում article-date 22:00 27-06-2023

Վիճաբանություն, ծեծկռտուք Երևանում. ոստիկանները բերման են ենթարկել «Հայ-Ռուսական բարեկամության տան» հիմնադրամի տնօրենին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում ստացվել են նյութեր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 22-ին գիշերը ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Երևանի բնակիչ 59-ամյա Հրաչյա Գրիգորյանը և հայտնել, որ Վարդանանց փողոցի 24 հասցեի մոտ 10 հոգով հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել: 

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հերթական ահազանգն է ստացվում այս անգամ Երևանի բնակիչ 36-ամյա Հարութ Հարությունյանի կողմից: 
Վերջինս հայտնել է, որ Վարդանանց փողոցի 24 հասցեի բակում Հրաչյա Գրիգորյանը հարվածել է իրեն: Նշված հասցե են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝  բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, որտեղ Հ. Հարությունյանը ոստիկաններին հայտնում է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանը հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Կարճ ժամանակ անց ոստիկանները Վարդանանց փողոցում հայտնաբերում են Հ. Գրիգորյանին և ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մարաշի բաժանմունք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Գրիգորյանը հայտնել, որ ինքը «Հայ-Ռուսական բարեկամության տան» հիմնադրամի տնօրենն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր