211652_close_icon
views-count1042 դիտում article-date 23:51 27-06-2023

Կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակում, թե՛ քաղաքական դաշտում որոշում կայացնելու կարևոր դեր ունեն

Կինն անփոխարինելի է պետության կայացման գործում, եվ կանանց առաջին հերթին պետք է օգնեն հենց կանայք, նրանք, ովքեր արդեն իսկ ունեն փորձ ու անցած ճանապարհ, կարող են ոգևորել, ոգեշնչել և աջակցել մյուս կանանց, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության  նախագահՄանե Թանդիլյանը․

««Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ -ի նախաձեռնած «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի եռօրյա ճամբարի շրջանակում հանդիպեցի նախաձեռնող և նպատակասլաց կանանց ու աղջիկների, ներակայացրի առաջնությունների կարևորության և դրանց միջոցով հաջողությունների հասնելու հնարավորությունները։

Շարունակում եմ խորապես համոզված լինել, որ կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն. հենց այսօր է նրանց ժամանակը։

Երբ կանանց ներգրավվածությունը մեծանա, մենք կունենանք ավելի հանդուրժող, զարգացած և ուժեղ հասարակություն»,- նշել է նա։ 

Նմանատիպ նյութեր