211652_close_icon
views-count946 դիտում article-date 19:26 28-06-2023

Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղում զինված միջադեպերով ու կոչ է անում Բաքվին ու Երևանին վիճելի հարցերը լուծել քաղաքական միջոցներով․ Զախարովա

Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղում զինված միջադեպերով ու կոչ է անում Բաքվին ու Երևանին վիճելի հարցերը լուծել քաղաքական ու դիվանագիտական միջոցներով։ Այս մասին չորեքշաբթի բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների աճով: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել ու լուծել բոլոր վեճերը խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով` համագործակցելով ռուս խաղաղապահների կոնտինգենտի հրամանատարության հետ»,- նշել է դիվանագետը։

Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիային կնպաստեր «Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցառումների շուտափույթ ընդունումը»։

 

Նմանատիպ նյութեր