211652_close_icon
views-count760 դիտում article-date 15:26 10-04-2024

Երևանին և Բաքվին կոչ ենք անում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը. խնդիրները պետք է լուծվեն Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների շրջանակում. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը, ինչպես նաև զգուշացնում է Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այժմ կեղտոտ խաղ է սկսում տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով իրավիճակը տարածաշրջանում։

Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն արդեն կան, և խնդիրները պետք է լուծվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու հարցում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։

Նմանատիպ նյութեր