211652_close_icon
views-count1132 դիտում article-date 12:16 29-06-2023

ԵԺԿ-ն կոչ է անում վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Աշոտյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության գրառումը.

«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»»։
 

Նմանատիպ նյութեր