211652_close_icon
views-count1048 դիտում article-date 12:36 06-09-2023

ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի թեման և պահանջել ազատ արձակել Աշոտյանին․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 4-ին և 5-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային։

Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ասամբլեայի եզրափակիչ հաղորդագրության մի հատվածի հայերեն թարգմանությունը, գրում է NEWS.am-ը։

«Քաղաքական ասամբլեան նաև քննարկել է տեղի ունեցող զարգացումները կապված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող անմարդկային գործողությունների հետ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:

Քաղաքական ասամբլեան նաև պահանջ է ներկայացրել ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին»:

Նմանատիպ նյութեր