1015 դիտում
15:02 29-06-2023
Արցախում ադրբեջանական ապրանք չեն վաճառում. ԱԱԾ-ն ձերբակալել է սոցցանցում գրառում կատարողին
Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերւոի խանութներում "մադե ին ադրբեջան" Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
«Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղագրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:
Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ.Պ.-ն ձերբակալված է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Նմանատիպ նյութեր
1849 դիտում
18:42 26-11-2020
ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական ակումբի աշխատակցին՝ սոցցանցում վիրավորական գրառման համար
1029 դիտում
13:58 07-07-2015
Կողոպուտ կատարողին հայտնաբերել և ձերբակալել են
Այս բաժնից
874 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
754 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1408 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում