211652_close_icon
views-count1330 դիտում article-date 15:15 29-06-2023

Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնի վերանայման գործընթաց է ձեռնարկվելու. ՀԾԿՀ նախագահ․ Tert.am

Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնային տարին էր, և սակագնի վերանայման գործընթաց ձեռնարկվելու է: Փոխարժեքն ընդհամենը մի գործոն է, որն ազդում է այդ սակագնի ձևավորման վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Գրում է Tert.am-ը։

«Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել այս գործընթացում, բայց չմոռանանք, որ մեր սպառողների շուրջ 70%-ն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից:

Միայն բնակչության համար է, որ սահմանված է դրամային սակագին, իսկ մնացած 70% սպառողի համար սահմանված է փոխարժեքի բանաձև, և արդեն իսկ իրենց բացարձակ ամսական վճարումները նվազել են»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր