817 դիտում
20:42 29-06-2023
Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների մատչելիության ապահովմանն ուղղված հարցեր։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին և իրականացվող բարեփոխումներին՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է Անձի ֆունկցիոնալության համակարգի ներդրման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է անձի առողջական խնդիրների ամբողջական գնահատման անհրաժեշտությունը՝ շեշտելով բոլոր կենսափուլերի ընթացքում համալիր ծառայությունների տրամադրման դերը։
Նիստի ընթացքում ներկայացվել է անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթուղթը, որը թույլ կտա հաշվառել առկա խնդիրներն ու գործնական քայլեր իրականացնել դրանց լուծման ուղղությամբ։ Քննարկվել են Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
964 դիտում
18:53 03-07-2024
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
898 դիտում
21:19 02-12-2024
Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
880 դիտում
22:05 02-12-2022
Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան