988 դիտում
11:28 30-06-2023
Որքան ավելի ենք մոտենում համաձայնության հասնելուն, այնքան ավելի դժվար է դառնում․ Բլինքենը եզրափակել է եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բայրամովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել երկու երկրների պատվիրակություններին տևական խաղաղության հասնելուն ուղղված ծանր աշխատանքի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բլինքենը շեշտել է, որ ինքը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գնահատում են այն ժամանակը, որ գործընկերները կարողացան անցկացնել Վաշինգտոնում։ Նա նշել է համաձայնություն ձեռք բերելու ընդհանուր նպատակին հասնելու հարցում առաջընթացը։
Բլինքենի խոսքով՝ կողմերը որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնության են հասել, խորացրել են այլ չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների ըմբռնումը, ինչպես նաև ընդունել են, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու:
«Կարծում եմ, որ բոլորի կողմից կա նաև հստակ ըմբռնում, որ որքան ավելի ես մոտենում համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում դա ավելի դժվար է դառնում, որովհետև, որպես կանոն, ամենադժվար հարցերը թողնում են վերջում։ Բայց ես մեծապես գնահատում եմ այն անկեղծությունը, բացությունն ու անմիջականությունը, որ բոլորը դրսևորեցին։ Դա է, ի վերջո, փոխըմբռնման և, վերջապես, համաձայնության հասնելու ճանապարհը։ Շնորհակալություն երկուսիդ էլ՝ այստեղ լինելու համար։ Շնորհակալություն այս 3 օրվա ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքի համար։ Շնորհակալություն արձանագրված առաջընթացի համար և շնորհակալություն այս ջանքերն առաջիկա շաբաթներին և ամիսներին շարունակելու վճռականության համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Էնթոնի Բլինքենն իր խոսքում նաև հիշեցրել է Եվրոպական միության գործընկերների հետ կայացած հանդիպումների մասին, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով։ Նա նշել է, որ մի քանի շաբաթից նոր հանդիպում է սպասվում ԵՄ միջնորդությամբ։
Բլինքենի խոսքով` պետք է օգտվել այն առաջընթացից, որին հնարավոր է եղել հասնել այդ հանդիպումների ընթացքում։

Նմանատիպ նյութեր
1042 դիտում
19:08 10-07-2024
Վաշինգտոնում սկսվել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը
811 դիտում
18:43 26-09-2024
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց