949 դիտում
19:30 30-06-2023
Աննա Վարդապետյանը Լիտվայի գլխավոր դատախազի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղրոդագրություն է տարածել, որում նշված է․
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը Հայաստան ժամանելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումը՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև համագործակցությունը ՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանը և օրենքի գերակայության ամրապնդմանը:
Հուշագրով նախատեսված են փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների և համատեղ համաժողովների կազմակերպում՝ ի նպաստ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման»:

Նմանատիպ նյութեր
1069 դիտում
16:32 30-06-2023
Աննա Վարդապետյանը և Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
1066 դիտում
09:55 01-06-2023
Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին