211652_close_icon
views-count34580 դիտում article-date 15:34 01-07-2023

Խոշոր ավտովթար Փարաքարում. բախվել են Opel-ն ու Mercedes Sprinter-ը. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում բախվել են 38-ամյա Գևորգ Հարությունյանի վարած Mercedes Sprinter մակինշի և 35-ամյա Էդգար Մարկոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Mercedes Sprinter -ը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի ատահոսք:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև իրականացրել ճանապարհի վառելիքաքսուկային նյութի լվացման աշխատանքներ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր