Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հայտնում է Կառավարությունը։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը՝ երկուստեք ընդգծելով Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները: