211652_close_icon
views-count895 դիտում article-date 17:31 04-07-2023

Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնին կմնա մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը

Յենս Սթոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնին կմնա ևս 1 տարի՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը։

«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ գծով դաշնակիցների որոշումը՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը երկարացնել գլխավոր քարտուղարի պաշտոնին մնալու ժամկետը»,- գրել է նա Թվիթերի իր էջում։

Ինչպես նշվել է  Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում, այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի Վիլնյուսի գագաթաժողովում։ «Երեքշաբթի (2023թ. հուլիսի 4-ին) ՆԱՏՕ գծով դաշնակիցները պայմանավորվել են երկարացնել գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը։ Այս որոշումը կհաստատվի ՆԱՏՕ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից Վիլնյուսի գագաթաժողովում»,- նշվել է դրանում։

Սթոլտենբերգը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Մինչ այդ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն DPA գործակալությանն ասել էր, որ Սթոլտենբերգը մտադիր չէ երկարացնել լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր