211652_close_icon
views-count868 դիտում article-date 13:25 06-07-2023

ՀՀ-ն Ադրբեջանին տրամադրեց ականադաշտերի քարտեզները, սակայն Ադրբեջանն ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց և չվերադարձրեց ռազմագերիներին․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև միջանցքային մեկանաբանություններով։

«Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Հայաստանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր պարտավորություն չի ստաձնել ու երբևէ չի ընդունի նման մեկնաբանություն։ Որ ՀՀ-ն որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքնաչյուր ոք՝ կարդալով 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության ներքո ապաշրջափակմանը, ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրան»,- ասաց Փաշինայանը՝ հիշեցնելով երեք հսկիչ անցակետ տեղակայելու կառավարության որոշման մասին՝ ընդգծելով, որ այս որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման պատճառով։

«Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր երեսնայմա քաղաքականությունից։ Ադրբեջանը ՀՀ-ին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով։ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ՀՀ-ին ուղղված մեղադարանքերը։ Հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության ներքո գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ Ադրբեջանում իրականացվում են ականազերծման աշխատանքներ, իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչ օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին ու նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր