211652_close_icon
views-count3094 դիտում article-date 23:30 08-07-2023

Հուլիսի 7-ին Երկիր մոլորակի վրա գրանցվել է ամենաբարձր միջին ջերմաստիճանը

Երկիր մոլորակի վրա դիտարկված միջին ջերմաստիճանը հուլիսի 7-ին ամենաբարձրն է եղել՝ ուսումնասիրությունների ամբողջ պատմության ընթացքում, հետևում է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխատեսման ազգային կենտրոնների տվյալներից։

Հուլիսի 3-ին ևս օդերևութաբանները Երկիր մոլորակի վրա ռեկորդային բարձր միջին ջերմաստիճան էին գրանցել՝ այն առաջին անգամ գերազանցել էր  17 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Հաջորդ օրը միջին ջերմաստիճանը հասել էր 17,18 աստիճանի, իսկ հուլիսի 7-ին արդեն գրանցվել է մոլորակի վրա ամենաբարձր միջին ջերմաստիճանը՝ 17,23։

Երկիր մոլորակի վրա ամենաբարձր՝ 16,92 աստիճան միջին ջերմաստիճանը գրանցվել էր 7 տարի առաջ՝ 2016 թվականին։ Փորձագետների գնահատականներով՝ ռեկորդային ջերմաստիճանի հիմնական պատճառներից մեկը Էլ Նինյո անունով հայտնի երևույթն է․ այդ  բնական երևույթը տեղի է ունենում միջինում 2-7 տարին մեկ անգամ և սովորաբար տևում է 9-12 ամիս։ Այն կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային հատվածներում օվկիանոսի մակերեսի ջերմաստիճանի բարձրացման հետ։

Նմանատիպ նյութեր