1063 դիտում
15:35 09-07-2023
Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով. Բայրամովն արձագանքել է Զախարովայի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարությունը Լաչինի ճանապարհի արգելափակման վերաբերյալ, ասել է, որ կոչերը լսել, վերլուծել պետք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ոչ թե առաջնորդվելով ինչ-որ մեկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով: Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ճեպազրույցում Զախարովան ասել էր, որ Մոսկվան ծայրահեղ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների՝ քաղաքացիական նպատակներով անխոչընդոտ տեղաշարժը»,- նշել էր Զախարովան։
«Իհարկե, կոչերը պետք է լսել։ Կարևոր է դրանք վերլուծել, և մենք դա անում ենք, տալիս ենք համարժեք պատասխաններ... Ադրբեջանն իր տեսակետն ունի այդ հարցերը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու վերաբերյալ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Բաքուն նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ այս տարվա ապրիլի 23-ին ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքի սկզբում Հակարի գետի կամրջի վրա:

Նմանատիպ նյութեր
1578 դիտում
22:38 23-12-2022
Ժամանակն է վերջացնել այս ամենը. ԱՀ պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից