736 դիտում
09:09 11-07-2023
Տեսչական մարմինը 5 ամիս է՝ ղեկավար չունի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը ենթակա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից:
Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:
Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո, ի վերջո, այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից հինգ ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը:
Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին «հսկելու» գործառույթը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը տեսչական մարմիններում ղեկավար գտնելու «առաքելությունը» վստահել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ վերջինս էլ չի կարողանում մարդ գտնել այդ պաշտոններում առաջադրելու համար:
Բանն այն է, որ շատերը ոչ մի ցանկություն չունեն աշխատելու Հարությունյանի, առավել եւս՝ այս իշխանության հետ:
Ու նման կարեւոր մարմիններում «բարդակ» վիճակ է. ո՛չ տեր կա, ո՛չ էլ վերահսկող: Կարեւորը ամեն ամիս պարտաճանաչ աշխատավարձ ու պրեմիաներ են ստանում:
Ու սա վերաբերում է բոլոր նման կառույցներին, որտեղ ամիսներով ղեկավար չեն նշանակում, իսկ նշանակելու դեպքում նշանակվածները «ձգում են» առավելագույնը մեկ տարի:
Տեսնենք, թե, ի վերջո, երբ Հարությունյանին կհաջողվի մեկ անձ գտնել այդ պաշտոնում նշանակելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
09:34 03-02-2023
7 ամիս անց որոշել են կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակել․ ո՞վ է Վաղարշակ Մատինյանը․ «Ժողովուրդ»
1203 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
1195 դիտում
10:31 10-08-2023
Աբազյանը 3 ամիս առաջ էլ էր ասում՝ ժողովուրդ, մի ամիս սպասեք, լավ է լինելու. անհետ կորածի մայր
Այս բաժնից
979 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1255 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2536 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ