1273 դիտում
10:31 10-08-2023
Աբազյանը 3 ամիս առաջ էլ էր ասում՝ ժողովուրդ, մի ամիս սպասեք, լավ է լինելու. անհետ կորածի մայր
«Եվս մեկ ամիս նորից սպասեք, ինչքա՞ն. հեսա արդեն երեք տարի է լրանում: Ամեն անգամ իրենց փիառի, սեւ խաղի, չգիտես՝ ինչ ծրագրերի համար, ծնողներին էլի քաշ-քաշ են անում: Ինչքան պատկան մարմին կա, բոլորի միտքը նույնն է՝ մի ամիս էլ սպասեք, 20 օր էլ սպասեք: Այսինքն՝ ինչը ծախել, ծախել են, ինչը՝ չէ, տեսնեն էլի մինչեւ ինչքան կարող են ձգել, հետո նոր այդ ժամանակ կմաքրվեն, կգնան։ Էն ժամանակ էլ թե տղերքը որտեղից պիտի տուն գան, Աստված գիտի: Ոչ մեկը չի աշխատում, հարմար նստել են իրենց աշխատասենյակներում ուղղակի գնում են աշխատանքի, աշխատավարձ են ստանում, մեր նման ծնողներին էլ ամեն օր էսօր ու վաղն են անում»,- Aravot-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մայրը:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ վերջին հանդիպմանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ երեք ամիս առաջ էլ էր Աբազյանն ասում՝ մի ամիս սպասեք. «Ասում էր՝ ժողովուրդ, մի ամիս էլ սպասեք, լավ է լինելու: Էս հանդիպմանն իրեն հիշեցրինք իր ասածները, ասաց՝ ես նման բան չեմ ասել: Ծնողների հեռախոսները հավաքում են, ծնողները չունեն ձայնագրելու ոչ մի ձեւ, դրա համար չեն կարողանում ապացուցել, թե իրենք ինչ են խոսում, խոստանում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3143 դիտում
23:28 29-06-2020
ՀՔԱՎ. 20 տարի է, Հայաստանը նշում է Անհայտ կորածի օրը, բայց չունի օրենք «Անհայտ կորածի մասին»
11480 դիտում
11:26 19-10-2020
Հաղթելու ենք, դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք, տականքներ. Քրիստինե Պողոսյան
Այս բաժնից
2329 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2116 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1579 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»