37200 դիտում
14:21 11-07-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ BMW-ն Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան մոտ մխրճվել է մաքրման աշխատանքներ կատարող տրակտորի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ Երևանի բնակիչ 38-ամյա Գևորգ Բաղդասարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող, Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Դանիելյանին վարած տրակտորին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Արգամ Կիրակոսյանը։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)