211652_close_icon
views-count1144 դիտում article-date 14:46 11-07-2023

ԱԺ-ն դադարեցրեց Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունները

ԱԺ-ն համապատասխան որոշմամբ դադարեցրեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունները:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցեց 64 պատգամավոր, որոնցից կողմ՝ 62, դեմ՝ 1, իսկ 1 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին հարցի քննարկմանը։ Հովիկ Աղազարյանի կուսակիցներն էլ զեկուցողին հարցեր չտվեցին և ելույթներ չունեցան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում այս որոշման նախագիծը համարեց հիմնազուրկ, որևէ փաստարկ չունեցող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր