211652_close_icon
views-count2632 դիտում article-date 12:30 14-04-2023

Չինաստանով սկսեց զբաղվել անձամբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն․ չինացիները գիտե՞ն, թե ում հետ և ինչ են քննարկում․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հնարավոր է, որ Չինաստանը կործանվի: Գիտե՞ք ինչու: Որովհետև, Չինաստանով սկսեց զբաղվել անձամբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն: Ըստ օպերատիվ տվյալների, վերջինս երեկ առցանց ձևաչափով հանդիպել է Ли Хуэй-ի և մեկ այլ չինացու հետ: Ինչ-որ քննարկումներ է եղել:

Եկեք անտեսենք այն հանգամանքը, որ արդի աշխարհաքաղաքական իրավիճակում հայ-չինական այսօրինակ մակարդակի շփումները կարող են Ռուսաստանի հանդեպ միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակ ունենալ: Խնդիրն այլ է:

Ժամանակին ԵՊՀ-ում չինարենի և կորեերենի կենտրոն կար: Տնօրեն ուներ՝ Իսրայելյան Արթուր (այսուհետ՝ Ի.Ա.): Վերջինս արաբագետ էր: Չգիտեմ, թե արդյոք Ի.Ա-ն արաբերեն գիտեր, սակայն, վստահաբար՝ չինարեն չգիտեր: Ի.Ա-ն նաև ԵՊՀ պրոռեկտոր էր: Եվ, ահա 2021թ հունվարին ԵՊՀ պրոռեկտոր և «չինագետ» Ի.Ա-ն գիշերը ժամը 1-ին մտել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի աշխատասենյակ և այնտեղից նոութբուքը վերցրել ու հեռացել։ Այնուհետև, երբ տեսախցիկների միջոցով ամեն ինչ պարզվել էր, Ի.Ա-ն նոութբուքը հետ էր վերադարձրել:

Այժմ ինձ շատ կարևոր հարց է մտատանջում. գիտե՞ն արդյոք Ли Хуэй-ը և այն մյուս չինացին, թե ում հետ և ինչ են քննարկում: Անշուշտ, առայժմ հայ-չինական երկխոսությունն առցանց ձևաչափով է, ինչն ի սկզբանե բացառում է «նոութբուքի վերցնելն ու հեռանալը»: Սակայն, ո՞վ գիտի: Ի վերջո, դրսում 21-րդ դարն է:

Այս իմաստով, Ли Хуэй-ին և մյուս չինացուն լրիվ անվճար պետք է հիշեցնեմ հին ռուս-չինական իմաստությունը, այն է՝ доверяй, но проверяй.»։

Նմանատիպ նյութեր