211652_close_icon
views-count664 դիտում article-date 15:44 12-07-2023

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները լավն են, բայց եթե անդամակցելու հրավեր լիներ, դրանք իդեալական կլինեին. Զելենսկի

ՆԱՏՕ-ի առաջնորդների որոշումն առ այն, որ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար «Անդամակցության գործողությունների ծրագիր» պետք չէ, Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովի կարևոր արդյունքն է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան երկար ճանապարհ է անցել ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության հասնելու համար և ունի Դաշինքի անդամների հետ համագործակցության թարմ փորձ։

«Մեր զինվորների կողմից ՆԱՏՕ-ի զենքի հմուտ օգտագործումը ցույց տվեց, որ գլոբալ ժողովրդավարությունն ավելի ուժեղ է, քան որևէ մեկի կողմից ցանկացած ահաբեկչական սպառնալիք»,- հավելել է նա։

«Մենք իսկապես գնահատում ենք այն ճանաչումը, որ «Անդամակցության գործողությունների ծրագիրն» անհրաժեշտ չէ: Ես իսկապես կցանկանայի, որ մենք հաջողություն ունենայինք այսօր գագաթնաժողովում բոլորիս՝ Ուկրաինայի, մեր զինվորների, մեր քաղաքացիների, մեր երեխաների համար»,- շարունակեց նա:

Զելենսկու խոսքով՝ այսօր G7 երկրները կարող են պայմանավորվել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ։

«Եվ կարծում եմ, եթե դա տեղի ունենա, մենք կաշխատենք դրա վրա, ապա դա մեզ համար իսկապես կարևոր կոնկրետ հաջողություն կլինի: Կարելի է արձանագրել, որ գագաթնաժողովի արդյունքները լավն են, բայց եթե հրավեր լիներ, դրանք իդեալական կլիներ», - եզրափակել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր