211652_close_icon
views-count931 դիտում article-date 12:30 30-11-2024

Պատերազմի թեժ փուլը կդադարի, եթե ՆԱՏՕ-ն անդամակցելու հրավեր ուղարկի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հրադադարի մասին համաձայնագիր կարող է կնքվել, եթե Ուկրաինայի այն տարածքը, որն այս պահի վերահսկելի է Ուկրաինայի կողմից, վերցվի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։

«Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել պատերազմի թեժ փուլը, մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի հովանու ներքո վերցնել Ուկրաինայի այն տարածքը, որը մենք ունենք մեր վերահսկողության տակ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Սա, ըստ նրա՝ թույլ կտա հետագայում «դիվանագիտական ճանապարհով» բանակցել մնացածի վերադարձի շուրջ։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավերը, որը կսահմանի, որ դաշինքը ճանաչում է Ուկրաինայի օրինականորեն գոյություն ունեցող սահմանները, կարող է վերջ տալ պատերազմի «թեժ փուլին»։

Զելենսկին հավելել է՝ նման հրավերը պետք է «արագ լինի»։

Նմանատիպ նյութեր