211652_close_icon
views-count44425 դիտում article-date 23:36 12-07-2023

ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ Ոստիկանության պետի և ՓԾ տնօրենի կարգադրությունների կատարման արդյունքում 9-11-ի օպերատիվ և ջրափրկարարների գրագետ աշխատանքի շնորհիվ հերթական կյանքերը փրկվեցին Սևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաղտնիք չէ, որ ամռանը Սևանա լիճ քաղաքացիների այցերը ավելանում են և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի կարգադրություններով Սևանա լճի տարածքում ուժեղացվել է ծառայությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենը կապված է նրա հետ, որպեսզի քաղաքացիները լինեն անվտանգ և որ ամենակարևորն է, եթե Սևանա լճում խնդիրներ ունենան, ապա ջրափրկարարները հատուկ մոտորանավակներով մոտենան և ափ դուրս բերեն այդ «կամակոր» քաղաքացիներին: 

 Տեղում նաև ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայությաւն Գեղարքունիքի գումարտակի պարեկները: 

Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2 քաղաքացի ռետինե փչովի ներքնակով հայտնվել են Սևանում ու չեն կարողանում վերադառնալ ափ: 

Օպերատիվորեն Սևանի թիվ 30 ՀՋՋ-ի ջրափրկարարները 2-րդ հանրային լողափի ափից մոտ 1 կմ հեռավորության վրա, կարողացել են շտապ մոտենալ այդ 2 քաղաքացուն ու փրկել նրանց կյանքը, քանի որ եթե ջրափրկարարները օպերատիվ չգործեին, ապա ոչ ապահով ռետինե փչովի ներքնակը նրանց էլ ավելի կհեռացներ ափից: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրափրկարարները մոտորանավակով 29-ամյա Արթուր Ի.-ին և 34-ամյա Արթուր Հ.-ին անվտանգ դուրս են բերել ափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միայն ամառային այս սեզոնին Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի պարեկները փրկել են 20-ից ավելի քաղաքացու կյանք և այդ գործում իրենց լուման ունեն նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատորները: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր