619 դիտում
13:47 14-07-2023
Ռուսաստանը փակում է Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը
Ռուսաստանի կառավարությունը կարգադրել է փակել Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական ակտերի կայքում։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հուլիսի 14-ի հրամանում նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ՌԴ արտգործնախարարության առաջարկությամբ։
«Լեհաստանի Հանրապետության կառավարության անբարյացակամ գործողությունների արդյունքում, որոնք հակառուսական բնույթ են կրում, քայլեր են ձեռնարկվել Լեհաստանի տարածքում ռուսական դիվանագիտական ունեցվածքի անօրինական զավթման ուղղությամբ։ Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը զգալիորեն կրճատվել է»,- ասված է փաստաթղթում։
Անցյալ տարվա ապրիլին Վարշավայում ռուսական դիվանագիտական սեփականության 2 օբյեկտ էր առգրավվել։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում էր, որ այս 2 օբյեկտները «չեն օգտագործվում դիվանագիտական և հյուպատոսական նպատակներով» և գտնվում են «ՌԴ անօրինական տիրապետության տակ»։
Բացի Սմոլենսկում հյուպատոսական գործակալությունից, Լեհաստանն ունի 3 գլխավոր հյուպատոսություն Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում և Իրկուտսկում։ Լեհաստանի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում։
Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը հայտարարեց 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին, որոնք, ըստ Վարշավայի, կա՛մ աշխատում են ռուսական հատուկ ծառայություններում, կա՛մ կապված են նրանց հետ։
Ռուսաստանը, ի պատասխան, հայտարարեց, որ արտաքսում է Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան և Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակցի։

Նմանատիպ նյութեր
3328 դիտում
15:04 11-04-2017
Դոնալդ Թրամփը փակում է իր մոդելային գործակալությունը
901 դիտում
16:06 25-08-2024
Ռուսաստանը նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ՝ պահանջելով Դուրովի մոտ հյուպատոսական հասանելիություն տրամադրել
26757 դիտում
20:50 15-03-2020
Վրաստանը և Ռուսաստանը ժամանակավորապես փակում են սահմանը
Այս բաժնից
931 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
940 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1408 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ