757 դիտում
15:24 14-07-2023
«Ձեր քայլը բարեկամական չէ». Արցախի պետնախարարը կհանդիպի Արցախում ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ
Համաժողովրդական շարժման մասնակից արցախցիներն այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտից երթով հասել են օդանավակայանի մոտ, որտեղ ռուս խաղաղապահների տեղակայման վայրն է: Արցախցիները նախ հանդես եկան հայտարարությամբ՝ ռուս խաղաղապահներից պահանջելով բացել կյանքի ճանապարհը։
Այնուհետև ելույթ ունեցավ նաև ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա հարց տվեց հավաքված արցախցիներին՝ ասելով, թե կա՞ ավելի լավ բան, քան միասնությունն է։ Հետո Ներսիսյանն ասաց, որ եկել են ռուս խաղաղապահներին և նրանց հրամանատարությանը ներկայացնելու արցախցիների պահանջները։
«Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր հանդեպ ցանկացած լավություն գնահատող և բազմապատիկը ներկայացնող տեսակն է։ Պատերազմից հետո արցախցին մշտապես իր երախտիքի խոսքն է ասել ռուս խաղաղապահ ուժերին։ Եվ այսօր այստեղ ենք մեկ պահանջով՝ բացեք Արցախի կյանքի ճանապարհը և թույլ տվեք, որ Արցախի զարկերակն աշխատի։ Մենք այստեղ ապրել, մեր երեխաներին, թոռներին կրթել ենք ուզում, արդյոք մենք ավելի՞ն ենք ուզում»,- հարց բարձրացրեց նա:
Գուրգեն Ներսիսյանը նշեց, եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտականությունները, դա չի նշանակում, որ այդ ամենի ծանրագույն հետևանքներն իր վրա պետք է կրի արցախցին։
«Սա ամենևին բարեկամական, ընկերական և գործընկերային չէ, որ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման հետ, բայց տեսնում ենք ուղղաթիռների ամենօրյա թռիչքներ, սա ամենևին բարեկամական, գործընկերային չէ»,- նշեց արցախցի պաշտոնյան։
Պետնախարարը համաժողովրդական շարժման մասնակիցներին տեղեկացրեց, որ մի քանի հոգով կհանդիպեն ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովի, քննարկման մանրամասները կհայտնեն արցախցիներին, որից հետո կորոշեն անելիքները։
«Ասկերանից մեր քաղաքացիներն այս հատվածում վրաններ են տեղադրում, սպասում պահանջի կատարմանը, իսկ մյուս մասը վերադառնում է Ստեփանակերտ։ Խաղաղապահների համանատարի հետ հանդիպումից հետո մենք կրկին կհավաքվենք Վերածննդի հրապարակում՝ ներկայացնելու մեր հետագա անելիքները»,- ասաց նա։
Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1780 դիտում
21:53 26-12-2022
Ինչ է ասել ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի տեղակալն ակցիայի մասնակիցներին․ մանրամասներ
1360 դիտում
19:37 25-04-2023
Հայտնի է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարի անունը
1825 դիտում
22:25 26-04-2023
ՌԴ ՊՆ հաստատել է գեներալ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտոնում
Այս բաժնից
784 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
589 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1156 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ